Ձերբակալվել է Հայաստանում գտնվող ադրբեջանցի երկրորդ զինծառայողը․ ՊՆ

Ապրիլի 13-ին Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 10-ին ՀՀ տարածքում ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ Վերջինս հայտնել էր, որ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող։

Ապրիլի 12-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում հայտնված երկու ադրբեջանցի զինծառայողները փախուստի են դիմել իրենց դիրքերից՝ ծառայակիցների կողմից նվաստացումների ենթարկվելու պատճառով․ «Փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան»։ Վարչապետը նշել էր, որ ստանձնած միջազգային պարտավորություններով Հայաստանի չի կարող բռնի ձևով վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին։

Մեկնաբանել