Լևոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը չեն մասնակցի առաջին տուրին. Օլիմպիադա

Արդեն տեղեկացրել ենք, որ 40-րդ Շախմատային օլիմպիադային Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների մրցակիցները կլինեն համապատասխանաբար Բոլիվիայի և Հորդանանի հավաքականները։ Հայաստանի հավաքականների ավագները ներկայացրել են այսօրվա խաղերի հայտացուցակները, որոնցում բացակայում են Լևոն Արոնյանի և Էլինա Դանիելյանի անունները։ Մարզչական շտաբը, հավանաբար, մեր առաջատարներին որոշել է խնայել ավելի ուժեղ մրցակիցների հետ խաղերից առաջ։

Բոլիվիա – Հայաստան

Օսվալդո Զամբրանա 2471 Սերգեյ Մովսեսյան 2698
Խոսե Դանիեկ Գեմի 2345 Վլադիմիր Հակոբյան 2687
Ջոնի Կուետո 2282 Գաբրիել Սարգսյան 2693
Բորիս Ֆերուֆինո 2171 Տիգրան Պետրոսյան 2661

Հորդանան – Հայաստան

Ռազան Ալ-Շաեբի 1687 Լիլիթ Մկրտչյան 2454
Լուղայն Դահդալ 1923 Լիլիթ Գալոյան 2349
Նատալի Ֆուադ 1997 Մարիա Կուրսովա 2338
Բուշրա Ալ-Շաեբի 1927 Աննա Հայրապետյան 2203

Մեկնաբանել