Զոհված զինծառայողների ծնողները նստացույց են անում Քննչական կոմիտեի դիմաց

Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանական ուժերի կողմից բերման ենթարկված ծնողները շարունակում են բողոքի ակցիան Քննչական կոմիտեի դիմաց։ Նրանք պահանջում են մեղադրանք առաջադրել անհամաչափ ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ։ Պետական գերատեսչությունից ցուցարարներին չեն մոտեցել։ Դեպքի առիթով քննվում է երկու քրեական գործ. դրանցից մեկով ծնողները ճանաչվել են տուժող կողմ, իսկ ոստիկանության բողոքի արդյունքում հարուցված գործով՝ պատասխանատվության ենթարկվող։

Մեկնաբանել