Հայաստանի տարածքի սողացող զավթումը

2020-ի պատերազմից հետո ամեն տարի ադրբեջանական զինված ուժերը Հայաստանից տարածքներ են զավթել։ Վերջին առաջխաղացումը տեղի ունեցավ 2023-ի մարտին՝ Տեղ համայնքի մոտակայքում, որտեղ հակառակորդը հինգ կետով առաջխաղացում ունեցավ ու սկսեց ամրանալ։ ՍիվիլՆեթը պարզել է, որ Ադրբեջանն ավելի քան 2,5 քառակուսի կիլոմետր առաջխաղացում է ունեցել՝ զավթելով 250 հեկտար տարածք։ Ընդհանուր առմամբ, վերջին երեք տարվա ընթացքում հակառակորդը օկուպացրել է Հայաստանի տարածքներից ավելի քան 215 քառակուսի կիլոմետր կամ 21 500 հեկտար տարածք։

Մեկնաբանել