WBO տարբերակով աշխարհի չեմպիոն Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նախատեսում է հաջորդ մենամարտն անցկացնել դեկտեմբերի 15-ին: Այս մասին հաղորդում է Boxingscene-ը:
Արթուրի փրոմոութեր Կալե Զաուրլենդի խոսքերով` Աբրահամը ցանկանում է մենամարտել Ֆելիքս Շտուրմ – Դանիել Գիլ մարտի հաղթողի հետ:
«Արդեն երկու անգամ լավ առաջարկ ենք արել Շտուրմին, վերջինն ընդունելու դեպքում նա 2 մլն եվրո կվաստակեր, բայց Ֆելիքսն անընդհատ հրաժարվում է: Կարծում եմ` Շտիգլիցի հետ մարտը դիտելուց հետո Շտուրմն իսկապես կմտածի` արժե՞, արդյոք, ռինգում հանդիպել Արթուրին»,- նշել է Զաուրլենդը: