Հակառակորդը կրակել է Սոթքի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակել է Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,- նշել է նա։

Նրա տեղեկացմամբ՝ ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Մեկնաբանել