Օրերս Հայաստանում ձերբակալված Ադրբեջանի երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանք կալանավորվել են։ Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ադրբեջանցիների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
***
Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 10-ին ՀՀ տարածքում ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ Ապրիլի 13-ին Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը։