Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալին

Ապրիլի 17-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնին, հայտնում են ԱԽ գրասենյակից։

«Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան՝ փաստելով վերջին շրջանում առավել ակտիվացած փոխայցերը: Քննարկվել են հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը և մի շարք ոլորտներում համագործակցության հնարավոր հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում։

Գրիգորյանն ու Օլսոնը կարևորել են փոխգործակցության հետագա ամրապնդումը՝ նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համատեքստում:

Մեկնաբանել