Ադրբեջանի «բորդերիզացիայի» քաղաքականությունը և Տեղը

«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը քննարկում են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ու մերձակայքում վերջին շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները։ Գրիգորյանը նշում է, որ Ադրբեջանի գործողությունները Տեղում Բաքվի «բորդերիզացիայի» մարտավարության մաս են և խոսում է դրա հիմնական նպատակների մասին։ Թողարկման ընթացքում քննարկվում են նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հնարավորություններն ու գործառույթները։

Մեկնաբանել