- Հակառակորդը դիրքավորվել է ՀՀ սուվերեն տարածքում
- Հայ-ադրբեջանական մարտեր՝ Տեղ գյուղում
- Սիսիանում ադրբեջանցի զինծառայողներ են շրջում
- Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները կրակել են դաշտավարությամբ զբաղվող խնածախցիների ուղղությամբ
-
ՀԱՊԿ-ը չի սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը, այլ պաշտպանում է այն․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար, և Ռուսաստանը այս դիրքորոշումը կհասցնի Երևանին։ «Պետք է կտրականապես չհամաձայնենք պարոն Պաշինյանի հետ. ՀԱՊԿ-ից չի կարող և չի էլ առաջանում որևէ վտանգ, որևէ սպառնալիք Հայաստանի ինքնիշխանության համար: Ընդհակառակը, այս կազմակերպությունը պաշտպանում է անդամ պետությունների ինքնիշխանությունը: Այս դիրքորոշումը հետևողականորեն կհասցնենք հայ ղեկավարությանը»,- ասել է Պեսկովը: Պեսկովը շեշտել է, որ Հայաստանը Ռուսաստանի մտերիմ գործընկերն է, և շփումները նրա հետ շարունակվելու են: Նա նաև ավելացրել է, որ Հայաստանը ինքն է ընտրում իր ռազմավարական և մարտավարական զարգացման ուղիները:
-
Բաքուն «ակնկալում է»՝ Հայաստանի Սահմանադրությունը կփոխվի հանրաքվեով
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Հայաստանի մասին։ Նա մտահոգիչ է համարել Հայաստանի՝ սպառազինություններ ձեռք բերելու քաղաքականությունը և դրանում մեղադրել է արտատարածաշրջանային մի քանի դերակատարի։ «Նրանք իրականացնում են Հայաստանի ռազմականացման քաղաքականություն, և խոսքը միայն Ֆրանսիայի մասին չէ, կան նաև այլ պետություններ»,- վստահեցրել է Հաջիևը։ «Տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամբողջական ապահովման համար անհրաժեշտ է Հայաստանի ռազմականացման քաղաքականությանն ուղղված վերահսկողական հստակ մեխանիզմ ստեղծել։ Հայաստանի ռազմակականացման գործընթացին մասնակից պետությունները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը»,- հայտարարել է Հաջիևը։ Հաջիևը խոսել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին․ «Մինսկի խմբի և համանման ինստիտուտների պահպանմանն […]
-
Փաշինյանն ասել է, թե որ դեպքում Հայաստանը կբռնի ԵՄ անդամակցության
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության և ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորության մասին՝ մատնանշելով հնարավոր ռիսկերն ու դրանց կառավարման անհրաժեշտությունը: «Հայաստանը մտադիր չէ խզել հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կամ Ռուսաստանի հետ: Հայաստանը խնդիր չունի նվազեցնել ապրանքաշրջանառությունը կամ խզել տնտեսական կապերը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհաին հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ։ Նրա խոսքով, ընդհակառակը, Հայաստանը ձգտում է ավելացնել իր առևտուրը Եվրամիության և ԵԱՏՄ-ի ու այլ շուկաների հետ: Հայաստանի իշխանությունը, նշում է Փաշինյանը, աշխատում է Եվրամիության, ԱՄՆ-ի գործընկերների հետ տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ: «Նախկինում մեր հարաբերությունները շատ ակտիվ են եղել Եվրամիության, ԱՄՆ-ի հետ, բայց դրանից հետո ավելի […]
-
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար․ Փաշինյան
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար․ այսօր Համաշխարհաին հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նաև այդ հանգամանքով է բացատրում, թե ինչու է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։ «Անընդհատ քննարկվում է՝ արդյոք Հայաստանը փորձում է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին: Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Մեր այդ շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել և արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Կամ, եթե նույնիսկ ակնհայտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ […]
-
Հայաստանը COP29-ին մասնակցելու հարցով որոշում դեռ չունի․ Փաշինյան
Հայաստանը դեռ չի որոշել՝ արդյոք մասնակցելու է, թե ոչ Բաքվում կայանալիք COP29 համաժողովին։ Այդ հարցն ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ։ «Այդ հարցով դեռ որոշում չունենք»,- հարցին ի պատասխան՝ հայտարարեց Փաշինյանը։ Նախօրեին համաժողովին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցին պատասխանել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության վարչության պետ Այհան Հաջիզադեն․ «Հրավերներ են ուղարկվել բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին: Սակայն ադրբեջանական կողմը որևէ տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք հայկական կողմը կմասնակցի COP29-ին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես որևէ հստակ կարծիք չի հայտնել այս հարցի վերաբերյալ»։
-
Կառավարությունը ռազմական ճանապարհով օկուպացված տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում. Փաշինյան
Հայաստանն սկսել է բանակի և ԶՈՒ-ի բարեփոխումներ, և սա նաև Ադրբեջանում է մասնավորապես քննարկվում, որ Հայաստանի կողմից զենք-զինամթերքի ձեռքբերումը նշանակում է, որ Հայաստանը չի ուզում խաղաղություն, ագրեսիվ նպատակներ ունի: Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ՝ սեպտեմբերի 18-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն չունի տարածքային պահանջներ հարևաններից: «Նախ ուզում եմ ասել, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, եթե չեմ սխալվում՝ 51-րդ հոդվածը, յուրաքանչյուր երկրին իր ինքնապաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն է տալիս: Եվ ես էլի ասում եմ, որ ՀՀ-ն ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ երկրից չունի տարածքային պահանջներ: Այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ՝ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր, բայց […]
-
Բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Հաղորդագրության մեջ, մասավորապես, ասվում է․ «Հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածով: Հետաքննության մարմնի հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ կատարված մեծ թվով քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ երեք տասնյակ խուզարկությունների, հարցաքննությունների արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, […]
-
Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը: Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեցին իրավապահ մարմնից: Այս քրեական վարույթն առավել հայտնի է «Դիզվառելիքի գործ» անվամբ: 2024-ի մայիսի 31-ին Սերժ Սարգսյանն արդարացվեց, իսկ մեղադրողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը մերժվեց: Միաժամանակ դատարանը վճռեց նաև ամբաստանյալների գույքերի վրա դրված կալանքը վերացնել: Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել 2019-ի դեկտեմբերի սկզբին՝ գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիքի մատակարարման պետական ծրագրով մոտ կես միլիարդ դրամի գումարի հափշտակության կազմակերպման համար: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանը, 2008-2018-ին զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-ին հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի […]