Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգում 19-ամյա Գոռ Սահակյանը երկամարտում գրանցելով 320 կգ` դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրեց 145 կգ: Այս վարժությունում Սահակյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրեց 175 կգ և այս վարժությունում ևս ոսկի նվաճեց:

Երկրորդ տեղում Իսպանիայից Խուան Հերնանդեսն է, իսկ երրորդ տեղում՝ թուրք Քարան Կահրիմանը:

Մեկնաբանել