Երեխայի հոգին մեզ է վստահված․ «Կրթության տապան»

Դպրոցը շատ է խոսում «լավ մարդ» դաստիարակելու մասին, սակայն դաստիարակությունը չի սահմանափակվում վարքագիծ դրսևորելով, քանի որ ցանկացած վարքագիծ կդառնա շարունակական և իմաստավորված, եթե ունենա բարոյական հիմք։ Իսկ բարոյականությունը հոգևոր կարողության դրսևորումն է։ Հոգևոր զարգացումն է, որ պետք է լինի դպրոցի ուշադրության կենտրոնում, եթե նպատակը մնայուն և ամուր մարդկային որակներ ձևավորելն է։

Մեկնաբանել