Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիների ուղղությամբ, հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։
«Ապրիլի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում` հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- ասված է հաղորդագրությունում։