ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հաղորդագրությունը, թե ՀՀ-ն ռազմամթերք է տեղափոխել Արցախ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, թե ՀՀ-ն ռազմական տեխնիկա և զինված ուժերի անձնակազմ է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապրիլի 21-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈւ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ, չի համապատասխանում իրականությանը: Կեղծ են նաև ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր պնդումները»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել