Հալեպում ահաբեկիչների դեմ կռիվը շարունակվում է. SANA

Սիրիական SANA պետական լրատվամիջոցը հաղորդում է, որ Հալեպի Ալ Բանդարա թաղամասում «իրավասու մարմինները, ահաբեկչական խմբերի դեմ գործողություններ իրականացնելով, մեծ վնասներ են հասցրել նրանց շարքերին»:

Կառավարական ուժերը Ալ Իզաա շրջանի մոտակայքում սպանել են բազմաթիվ զինյալների, ինչպես նաև` ձերբակալել երկուսին:

Հաջողությամբ բռնագրավվել է վեց տարաների մեջ լցված զենք ու զինամթերք` ռումբեր, դիպուկահար զենքեր, ինքնաձիգեր, դեղորայք, և այլն:

Բախումներ են տեղի ունեցել նաև Շեյք Սաիդ շրջանի կամրջի մոտ, ինչպես նաև` Աշրաֆիե թաղամասում, որտեղ, սիրիական պետական լրատվամիջոցի փոխանցմամբ, սպանվել է յոթ զինյալ:

Մեկնաբանել