Դամասկոսում պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 48-ը

Դամասկոսի արվարձանային Ջարամանա թաղամասում ականապատ ավտոմեքենայի պայթյունի արդյունքում զոհվել է 12 մարդ, վիրավորվել` 48-ը. այս մասին տեղեկացնում է Սիրիայի SANA պետական լրատվամիջոցը:

Պայթյունը տեղի է ունեցել երկու երիտասարդի հուղարկավորության ժամանակ Ջարամանայի գերեզմանատան մոտ:

Նշենք, որ Ջարամանան հիմնականում բնակեցված է փոքրամասնություններով և մինչև վերջերս համարվում էր ամենաապահով թաղամասերից մեկը: Այնտեղ են բնակվում նաև բազմաթիվ հայ ընտանիքներ:

Մեկնաբանել