Դամասկոսի արվարձանային Ջարամանա թաղամասում ականապատ ավտոմեքենայի պայթյունի արդյունքում զոհվել է 12 մարդ, վիրավորվել` 48-ը. այս մասին տեղեկացնում է Սիրիայի SANA պետական լրատվամիջոցը:
Պայթյունը տեղի է ունեցել երկու երիտասարդի հուղարկավորության ժամանակ Ջարամանայի գերեզմանատան մոտ:
Նշենք, որ Ջարամանան հիմնականում բնակեցված է փոքրամասնություններով և մինչև վերջերս համարվում էր ամենաապահով թաղամասերից մեկը: Այնտեղ են բնակվում նաև բազմաթիվ հայ ընտանիքներ: