Զգուշացե՛ք, դռները փակվում են․ հաջորդ կայարանը՝ «Աջափնյա՞կ»

Երևանի մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են։ Այս կայարանի կառուցումը Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը քսան տոկոսով կավելացնի։ «Տարբերակ» ճարտարապետական ստուդիան սեփական նախաձեռնությամբ Երևանում քաղաքաշինական խնդիրներին լուծումներ է առաջարկում։ Ստուդիայում նշում են, որ Երևանի երթևեկության համար հսկայական և հեշտ իրականանալի քայլ կլինի Փեթակ և Սուրմալու առևտրի կենտրոնների հատման մասում նոր կայարանի կառուցումը։

Մեկնաբանել