ԵՄ առաքելությունն ադրբեջանական կողմին տեղեկացնում է իր երթուղու մասին. Հայաստանի ԱԳՆ

«ԵՄ առաքելությունն ադրբեջանական կողմին տեղեկացնում է միայն իր պարեկային երթուղու մասին»,ի պատասխան Panorama.am-ի գրավոր հարցման արձագանքել են արտաքին գործերի նախարարությունից։

«ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունն իր գործունեությունն իրականացնում է 2023-ի հունվարի 23-ին ԵՄ խորհդրի կողմից ընդունված որոշմանը համաձայն և դրանով նախատեսված մեխանիզմներով՝ ՀՀ ինքնիշխան տարածքում։ Առաքելությունն իր գործառույթների իրականացման շրջանակներում մշտական կապի մեջ է ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ, որոնք տեղեկացված են, որ անվտանգության նկատառումներից ելնելով, ԵՄ առաքելությունն ադրբեջանական կողմին տեղեկացնում է միայն իր պարեկային երթուղու մասին, որպեսզի ԵՄ առաքելության ավտոշարասյան տեղաշարժը թյուրըմբռնման և լարվածության առիթ չհանդիսանա»,- ասված է պատասխանում։

Օրերս եվրոպական հեղինակավոր Politico պարբերականը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող իր հոդվածում մեջբերել է ԵՄ անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսք, որի համաձայն, ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է տրամադրում Ադրբեջանին։

Մեկնաբանել