Թուրքիայի ակտիվացումն է Հնդկաստանին բերել Հարավային Կովկաս. Բենիամին Պողոսյան

Թուրքիայի ակտիվացումը Հնդկաստանին բերել է Հարավային Կովկաս, քանի որ Թուրքիան Հնդկաստանի ախոյան Պակիստանին է աջակցում Քաշմիրի հարցում․ նշում է APRI Armenia հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Հայաստան-Հնդկաստան գործակցությունը հիմնված է մեկ՝ թուրքական գործոնի վրա, որի բազմազանեցման համար կարող է հիմք հանդիսանալ «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքով հնդկական ապրանքները Հայաստանի տարածքով Եվրոպա հասցնելու ծրագիրը: Սակայն դրա համար Հայաստանը պետք է ավարտի իր տարածքում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը:

Մեկնաբանել