Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է խաղաղապահ զորախմբի հրամանատարի փոփոխությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի փոփոխության լուրը։ Առաքելության ապրիլի 26-ի տեղեկագրում ասվում է, որ Ալեքսանդր Վոլկովին փոխարինելու է ՌԴ զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը:

Լենցովը 2020-ի հունվարին նշանակվել էր ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդական։ Նա մասնակցել Է Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմների մարտական գործողություններին, Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությանը։

Նշվում է, որ Ալեքսանդր Լենցովը պաշտոնը ստանձնել է ապրիլի 25-ից։

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի փոփոխությունը համընկավ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման հետ։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հայաստանի սահմանին մոտ և ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում՝ Հակարի գետի կամրջին կից, իր հսկիչ-անցագրային կետն է տեղադրել։

Մեկնաբանել