Հայաստանը 3,5 միլիարդ դրամ կհատկացնի Արցախին

Հայաստանը Արցախին 3,5 միլիարդ դրամի անտոկոս վարկ կտրամադրի։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 27-ի նիստի օրակարգում։

Վարկը կտրամադրվի՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար:

Վարկը տրամադրվելու է 0,01 տոկոսով։

Մեկնաբանել