ՏՏ որևէ ընկերություն դեռ չի ստացել պետական աջակցություն. Սերգեյ Մուրադյան

Թեպետ կառավարությունն անցյալ դեկտեմբերին որոշում ընդունեց եկամտահարկի վերադարձի տարբերակով աջակցություն տրամադրել ՏՏ ընկերություններին, սակայն մինչ օրս որևէ ընկերություն գումար չի ստացել: Այս մասին ասում է «Սթեփ Քընսալթինգ» ընկերության տնօրեն Սերգեյ Մուրադյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Պատճառը, նրա խոսքով, կառավարության որոշման բովանդակությունն է, ավելի ճիշտ` սահմանված չափորոշիչների բազմազանությունը: Որպես հետևանք՝ ՊԵԿ-ը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չեն կարողացել ճիշտ որոշել ներկայացված հայտերի համապատասխանությունը:

Մեկնաբանել