Ժոզե Մոուրինյո. Սուպերգավաթի հաղթողը դեռևս հայտնի չէ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան հանդիպման մասին և անդրադարձել` Լուկա Մոդրիչի տրանսֆերին:

«Այս դիմակայության հաղթողը դեռևս հայտնի չէ: Նախորդ մրցաշրջանում մենք սեփական հարկի տակ պարտվեցինք «Բարսելոնային»: Ինչ վերաբերում է առաջիկա հանդիպման մարտավարությանը, ապա կարող ես մի բան պլանավորել, որն այդպես էլ իրականություն չդառնա խաղադաշտում: Այս հանդիպումն անկանխատեսելի է և առանձին դետալները կարող են որոշել նրա ելքը:

Երբ գնդակին տիրի մրցակիցը, մենք պետք է ուշադիր պաշտպանվենք, իսկ երբ գնդակը մեզ մոտ լինի պետք է լավ խաղանք ու գոլ խփենք: Հենց դա է մեր հիմնական մարտավարությունը լինելու այս խաղում:

Մոդրիչը մեր գլխավոր տրանսֆերային նպատակն էր, և գիտենք` որ դիրքում նա իրեն լավագույնս կդրսևորի: Լուկան լավ վիճակում է եկել և շատ շուտով իր լավագույն մարզավիճակում կլինի»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մեկնաբանել