Հայաստանն առաջարկում է ավելացնել ԵՄ դիտորդների թվաքանակը․ Արմեն Գրիգորյան

Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարողությունները․ ապրիլի 28-ին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն ուղեկցում էր Հայաստան ժամանած՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնային։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան միանշանակ կարող է օգտակար լինել բազմաթիվ հարցերում․ Ֆրանսիան շարունակում է ճանապարհներ փնտրել Հայաստանին օգնելու, Լեռնային Ղարաբաղի հարցերում։

«Դիտորդների ներկայիս թվաքանակը բավարար չէ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմաններին մոնիթորինգ իրականացնելու համար։ Մեր բոլոր գործընկերներին առաջարկում ենք, որպեսզի ավելացնեն թե մարդկանց թվաքանակը, թե նաև այլ կարողություններ, որպեսզի դիտորդները կարողանան ավելի պատշաճ դիտարկում իրականացնել»,- ասաց Գրիգորյանը։

Մեկնաբանել