«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը»․ ստորագրահավաք՝ Արցախում

Արցախի մի խումբ երիտասարդներ նախաձեռնել են «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով ստորագրահավաք, որով պահանջում են քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Արցախում Ադրբեջանի վարած ցեղասպանական քաղաքականությունը և ապահովել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը։ Ստորագրահավաքը կավարտվի մայիսի 8-ին։ Այն կներկայացնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, Ռուսաստանի նախագահին ու Հայաստանի վարչապետին։

Մեկնաբանել