US OPEN. 1-ին շրջանում անակնկալներ գրանցվեցին

Երեկ ԱՄՆ թենիսի բաց առաջնությունում ավարտվել են առաջին շրջանի հանդիպումները։ Գրանցվել են մի շարք անակնկալներ։ Աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ Կարոլին Վոզնյացկին անսպասելի պարտություն է կրել ռումինուհի Իրինա Կամելիա Բեգուից՝ 6։2, 6։2։ Խաղից հետո Կարոլինն ասել է, որ պատճառը վնասվածքն է, որը թույլ չի տալիս նրան լավ խաղ ցուցադրել։

Նյու Յորքի կորտերը լքում է նաև արգենտինացի ուժեղագույն թենիսիստներից մեկը՝ Խուան Մոնակոն, ով 5 սեթում պարտություն է կրել իսպանացի Գիլյերմո Գարսիա Լոպեսից՝ 3։6, 1։6, 6։4, 7։6, 7։6։

Կանայք, 1-ին շրջան

Նինա Բրատչիկովա (Ռուսաստան) – Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) 6։1, 6։1

Վենուս Ուիլյամս (ԱՄՆ) – Բեթանի Մատեկ-Սանդզ (ԱՄՆ) 6։3, 6։1

Սերենա Ոիլյամս (ԱՄՆ) – Կոկո Վանդեվեգե (ԱՄՆ) 6։1, 6։1

Ֆրանչեսկա Սկիավոնե (Իտալիա) – Սլոան Ստիվենս (ԱՄՆ) 6։3, 6։4

Իրինա Կամելիա Բեգու (Ռումինիա) – Կարոլին Վոզնյացկի (Դանիա) 6։2, 6։2

Անա Իվանովիչ (Սերբիա) – Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) 6։3, 6։2

Անժելիկ Կերբեր (Գերմանիա) – Ան Կեթավոնգ (Մեծ Բրիտանիա) 6։2, 6։0

Սարա Էրանի (Իտալիա) – Գարբին Մուգուրուզա (Իսպանիա) 6։3, 6։7, 6։1

Մարիա Կիրիլենկո (Ռուսաստան) – Շանել Շեպեր (ՀԱՀ) 6։2, 6։1

Դանիելա Ցիբուլկովա (Սլովակիա) – Յոհանա Լարսոն (Շվեդիա) 6։7, 6։2, 6։0

Ռոբերտա Վինչի (Իտալիա) – Ուրսուլա Ռադվանսկա (Լեհաստան) 6։1, 6։1

Տղամարդիկ, 1-ին շրջան

Էնդի Ռոդիկ (ԱՄՆ) – Ռայան Ուիլյամս (ԱՄՆ) 6։3, 6։4, 6։4

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Պաոլո Լորենցի (Իտալիա) 6։1, 6։0, 6։1

Թոմաշ Բերդիխ (Չեխիա) – Դավիդ Գոֆին (Բելգիա) 7։5, 6։3, 6։3

Ժո Վիլֆրեդ Ցոնգա (Ֆրանսիա) – Կարոլ Բեկ (Սլովակիա) 6։3, 6։1, 7։5

Գիլյերմո Գարսիա Լոպես (Իսպանիա) – Խուան Մոնակո (Արգենտինա) 3։6, 1։6, 6։4, 7։6, 7։6

Նիկոլաս Ալմագրո (Իսպանիա) – Ռադեկ Ստեպանեկ (Չեխիա) 6։4, 6։7, 6։3, 6։4

Ալեքսանդր Դոլգոպոլով (Ուկրաինա) – Ջեսի Լևին (ԱՄՆ 3։6, 4։6, 6։4, 6։1, 6։2

Միլոշ Ռաոնիչ (Կանադա) – Սանտիագո Ջիլարդո (Կոլումբիա) 6։3, 4։6, 3։6, 6։4, 6։4

Մարկոս Բաղդատիս (Կիպրոս) – Մատիաս Բաչինգեր (Գերմանիա) 6։4, 4։6, 6։4, 6։7, 7։6

Ստանիսլավ Վավրինկա (Շվեյցարիա) – Սերգեյ Ստախովսկի (Ուկրաինա) 6։7, 7։6, 6։4, 6։2

Մեկնաբանել