Բլինքենն Ալիևի հետ զրույցում անդրադարձել է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման առնչությամբ։ Պետքարտուղարության՝ ապրիլի 30-ի հաղորդագրությունը՝ ստորև։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ընդգծելու Ադրբեջան-Հայաստան խաղաղության բանակցությունների կարևորությունը և վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը։ Պետքարտուղար Բլինքենը համոզմունք է հայտնել, որ խաղաղությունը հնարավոր է։ Նա նաև արտահայտել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունն առ այն, որ Լաչինի միջացնքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խարխլում է խաղաղության գործընթացում վստահություն կառուցելու ջանքերը և շեշտել է Լաչինի միջանցքը հնարավորին սեղմ ժամկետում առևտրային ու մասնավոր փոխադրումների համար վերաբացելու կարևորությունը»։

Մեկնաբանել