Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում կունենա նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքէջի համաձայն՝ տեղի են ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների «‎երկկողմ խաղաղ բանակցությունները»։‎ Բոլոր հանդիպումները փակ են լինելու։

Մեկնաբանել