Սամուել Էտոյին ցմահ որակազրկում է սպառնում

Ռուսական «Անժիի» ավագ Սամուել Էտոյին ցմահ որակազրկում է սպառնում այն բանից հետո, երբ նա հրաժարվեց հանդես գալ Կամերունի հավաքականում: Հիշեցնենք, որ Էտոն ընդգրկվել էր Կամերունի հավաքականի հայտացուցակում Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընտրական փուլում Կաբո-Վերդեի դեմ խաղին մասնակցելու համար, սակայն նա հրաժարվել էր հրավերից՝ պատճառաբանելով, որ ֆեդերացիայում տիրում է ոչ պրոֆեսիոնալ աշխատանքային մթնոլորտ:

«Ֆուտբոլիստը, որ հրավիրվել է հավաքական, պարտավոր է ներկայանալ: Այդ որոշումը կախված չէ ֆուտբոլիստից»,- իրավիճակը մեկնաբանել է Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղար Ժունիոր Բինյամը:

Համաձայն հավաքականի կարգապահական օրենսգրքի՝ Սամուել Էտոն կարող է ցմահ որակազրկվել, իսկ նրա կարիերան «Անժիում» կավարտվի, հայտնում է «Իտար-Տաս» գործակալությունը:

Մեկնաբանել