2022-ի մարդահամարի տվյալներով ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 928 914 մարդ

2022-ի հոկտեմբերի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 928 914 մարդ։

Վիճակագրական կոմիետն հայտնում է, որ հաշվառվել են մշտապես կամ ժամանակավոր Հայաստանում գտնվող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ-ում սովորաբար բնակվող, բայց մարդահամարի հաշվառման պահի դրությամբ բացակայողները։

Առկա բնակչության թվաքանակի ցուցանիշը նույն ժամանակահատվածում կազմել է 2 638 917 մարդ։

2011-ին անցկացված մարդահամարի համեմատ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 90 հազարով։ 2011-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 3 018 854, 2001-ին՝ 3 213 011 մարդ։

Ի տարբերություն 2001-ի և 2011-ի մարդահամարների, որոնք անցկացվել էին ավանդական եղանակով, 2022-ի մարդահամարն առաջին անգամ անցկացվել է համակցված եղանակով։ Վերջին մարդահամարն իրականացվել է ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա, որին համակցվել են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի, ինչպես նաև 25 տոկոս ընտրված հասցեներում բնակվող տնային տնտեսություններից հավաքված տվյալները։

Մեկնաբանել