Ռոմնին պաշտոնապես դարձավ հանրապետականների թեկնածու

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության՝ Տամպայում (Ֆլորիդայի նահանգ) այս օրերին տեղի ունեցող համագումարում Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին պաշտոնապես հայտարարվել է երկրի նախագահի թեկնածու, հաղորդում է BBC-ն։

Այսպիսով՝ Սպիտակ տան համար պայքարը այս տարվա նոյեմբերին կծավալվի Ռոմնիի և Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի միջև։

Համաձայն սոցիոլոգիական վերջին հարցումների՝ առայժմ նրանցից ոչ մեկն ակնհայտ առավելություն չունի։

Տամպայի համագումարում (որը մեկ օրով հետաձգտվել էր Isaac փոքորկի պատճառով) Ռոմնիին անհրաժեշտ էր հավաքել պատվիրակների նվազագույնը 1144 ձայն։

Արդյունքում Ռոմնիի օգտին քվեարկել է համագումարի 2061 մասնակից, որի մասին պատվիրակներին հայտնել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեները։

Վիսկոնսինից կոնգրեսական Փոլ Ռայանը դարձել ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական հանրապետական թեկնածու։

Համագումարը նաև ընդունել է Հանարպետական կուսակցության նոր ծրագիրը։

Դրանում ասվում է հարկերի կրճատման անհրաժեշտության և տնտեսության խթանման, Բարաք Օբամայի նախաձեռնած առողջապահության բարեփոխումից հրաժարվելու, ինչպես նաև աբորտների արգելման մասին։

Բացի այդ՝ հանրապետականների նոր ծրագիրը կոչ է անում վերանայել երկրի օրենքսդրությունը ֆինանսական հատվածի նկատմամբ վերահսկողության խստացման հարցում։

Մեկնաբանել