Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
մայիսի 3-ին կմեկնի Թուրքիա, հայտնում է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Անկարայում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը մասնակցելու է Սևծովյան տնտեսական
համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին
նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին
և Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

Մեկնաբանել