Բնապահպանության նախարարը նոր տեղակալ ունի

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Խաչիկ Հակոբյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խաչիկ Հակոբյանը ՀՀԿ անդամ է, 2005-ից` «Անանիա Շիրակացի» ճեմարան հիմնադրամի տնօրենը:

Մեկնաբանել