ՀՀ-ն վաշինգտոնյան բանակցություններից հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի․ պատգամավոր

Հայաստանը Վաշինգտոնում ընթացող բանակցություններից հնարավոր առավելագույնի ակնկալիքներ ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ խոսելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ընթացող բանակցությունների մասին։

«Բանակցություններն անդրադառնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտորին, չլուծված բոլոր հարցերին: Եվ, բնականաբար, այդ բոլոր հարցերով արվելու է ամեն ինչ՝ համաձայնության հասնելու համար»,- ասաց Եղոյանը:

Անդրադառնալով Արցախի հարցով հայկակական կողմի ջանքերին՝ պատգամավորն ասաց. «Մենք հիմա անում ենք ամեն ինչ, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, այսինքն՝ Ստեփանակերտը բանակցություններով հանդես գա որպես սուբյեկտ»: