«Թուֆենկյանն» օգնում է Արցախի դպրոցներին

«Թուֆենկյան» հիմնադրամը Ստեփանակերտի դպրոցներին տրամադրել է կենսաբանութուն առարկայի համար նախատեսված լաբորատոր պարագաներ։ Պարագաներ կտրամադրվեն նաև Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի շրջանների դպրոցներին։ Արցախի ԿԳՄՍՆ կենսաբանության և քիմիայի տեսուչի խոսքով՝ Արցախի դպրոցներն ունեն փորձարարական առարկաների համար նախատեսված լաբորատոր պարագաների պակաս, որը շրջաններում ավելի շատ է զգացվում։