Վրաստանում պլաստիկ քարտերի օգտագործումն ավելացել է 20%-ով

Այս տարի Վրաստանի քաղաքացիների՝ արտերկրում պլաստիկ քարտերի օգտագործումն անցած տարվա համեմատ ավելացել է 20%-ով, հաղորդում է «Բիզնես Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի կենտրոնական բանկի տվյալները:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ տրանզակցիաների ծավալը կազմել է 230 մլն լարի, իսկ պլաստիկ քարտերի թիվը հասել է 4 մլն, ինչը 600 հազ-ով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը:

Պլաստիկ քարտերի պահանջարկի աճը հաստատում են նաև առևտրային բանկերում:

Մեկնաբանել