Հայաստանում մեքենաների գեղեցիկ համարանիշները կվաճառվեն աճուրդով

Հայաստանի ոստիկանությունը նախատեսում է ներդնել մեքենաների նոր համարանիշների կատեգորիա՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների տեսքով և նախատեսում է դրանք վաճառել աճուրդի միջոցով։ «Վերջիններս, պահպանելով օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված՝ տառեր և թվեր պարունակելու պահանջը, մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվելու են տառերի ու թվերի համադրությամբ (օրինակ՝ ՕՕ++ՕՕՕ և դրա տարբեր կոմբինացիաները)»,- ներկայացված է ներքին գործերի նախարարության կողմից մշակած նախագծի հիմնավորումներում։

Համապատասխան նախագիծը ներառված է կառավարության մայիսի 4-ի նիստի օրակարգում։ Ներքին գործերի նախարարությունը նշել է, որ քաղաքացիների համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում առավել գեղեցիկ և բարձր արժեք ունեցող համարանիշերը։

ՆԳՆ-ն հայտնում է՝ միջազգային փորձն է ուսումնասիրվել, ըստ որի, աշխարhի մի շարք երկրներում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Անգլիայում (որտեղ բոլոր համարանիշներն են ենթակա աճուրդով ձեռք բերման՝ սկսած 250 ֆունտ ստերլինգից), Տաջիկստանում, Ղրղզստանում, ցանկալի ու գեղեցիկ համարանիշները վաճառվում են աճուրդով։

Օրենքի ընդունումից հետո կհստակեցվեն առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները, աճուրդների կարգն ու մեկնարկային գինը։

Մեկնաբանել