Այսօր՝ մայիսի 4-ին, Վաշինգտոնում կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունների եզրափակիչ փուլը։
Պետդեպարտամենտից հայտնում են, որ վերջին օրը բանակցություններին կմիանա նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
***
Մայիսի 1-ից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ընթացող բանակցություններում քննարկվում են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Նույն օրը տեղի էր ունեցել Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպում։ Մինչ եռակողմ հանդիպումը, ԱՄՆ պետքարտուղարը առանձին հանդիպումներ էր ունեցել Միրզոյանի և Բայրամովի հետ։ Եռակողմ հանդիպումից հետո արդեն երեք օր է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակացություններ են տեղի ունենում։