Հունաստանը մտադիր է տնետսական հատուկ գոտիներ ստեղծել ազգային տնտեսության մեջ մասնավոր ներդրումներ ապահովելու համար, հաղորդում է Reuters-ը: Գոտիներում ներդրողների համար հարկային և վարչական մի շարք արտոնություններ կսահմանեն:
Ներկայում Հունաստանի կառավարությունը արտոնյալ գոտիների ստեղծման շուրջ բանակցություններ է վարում Եվրահանձնաժողովի հետ:
Հունաստանի զարգացման նախարար Կոստիս Խացիդակիսի խոսքով՝ գոտիների հատուկ կարգավիճակը պատճառ չի լինի, որ այստեղ գործող ձեռնարկությունների աշխատակիցների աշխատավարձը չափազանց ցածր լինի:
Հունաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամ է 2008-ից, որն այնուհետ ուղեկցվել է պարտքային ճգնաժամով: Ներկայում Հունաստանի պետպարտքը կազմում է ՀՆԱ-ի 150%-ը: