Վարչապետը ժամանել է Չեխիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիա։

Կառավարության ղեկավարի աշխատակազմից հայտնում են, որ կեսօրից հետո Փաշինյանը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ․ «Նախ տեղի է ունենալու երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով՝ պաշտոնական ճաշի շրջանակում: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով»։

Վարչապետը հանդիպումներ կունենա նաև Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի և Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ:

Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը կայցելի Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն:

Մեկնաբանել