- Ապրիլի 23-ից Արցախը հայտնվել է կրկնակի շրջափակման մեջ։ Հակարիի կամրջի վրա ադրբեջանցիները ապօրինի անցակետ են դրել, որի դեմ առայժմ ոչինչ չեն կարողանում անել ռուս խաղաղապահները։ Հայերը սպասում են ռուս խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Լենցովի պատասխանին, որը պիտի պատասխան բերի ադրբեջանական կողմի հետ բանակցելուց հետո։
- Արցախում թափ է հավաքում երկու ակցիա՝ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը և Սամվել Բաբայանի հանդիպումները բնակիչների հետ։ Հուսահատված Արցախում Բաբայանին շատերը տեսնում են որպես վերջին հույս, որը կարող է մի բան փոխել։
- Շաբաթվա վերջին մենք նաև այցելեցինք Սարսանգի ջրամբար։ Էներգետիկ ճգնաժամը Արցախում խորանում է։