Խաղաղապահ զորակազմի հրամանատարի բանակցությունները Բաքվում արդյունք չեն տվել․ Արցախի պետնախարար

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովի բանակցությունները Բաքվում արդյունք չեն տվել, հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ալեքսանդր Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը: Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել: Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ներսիսյանը։

Մեկնաբանել