Խաչերթ և հանրահավաք` Ստեփանակերտում

Մայիսի 9-ին Ստեփանակերտի Սուրբ Հովանու մայր տաճարից մեկնարկեց խաչերթ` դեպի Եղբայրական գերեզմանոց: Այնուհետև երթի մասնակիցները շարժվեցին Վերածննդի հրապարակ, որտեղ կայացավ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած հանրահավաքը: Նախաձեռնող խմբի անդամները ևս մեկ անգամ միջազգային տարբեր կառույցների, Ռուսաստանի, Հայաստանի ղեկավարներին կոչ արեցին քայլեր ձեռնարկել` Արցախի շրջափակմանը վերջ տալու, Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջին դրված անցակետը հեռացնելու համար:

Ամփոփվեցին նաև շարժման նախաձեռնած ստորագրահավաքի արդյունքները. ընդհանուր առմամբ 120 հազարից ավելի ստորագրություն է հավաքվել: Հավաքի ավարտին ելույթ ունեցավ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը կոչ արեց բոլոր հայերին միանալ շարժմանը և մասնակցել ստորագրահավաքին:

Մեկնաբանել