Բանկերը զգուշավոր են, սխալի գինը շատ մեծ է. Վաչե Գաբրիելյան

2023-ին հնարավոր է ապահովել կառավարության թիրախավորած 7% տնտեսական աճը, եթե Ռուսաստանից շարունակվի քաղաքացիների և կապիտալի հոսքը Հայաստան, ասում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ պատժամիջոցների պայմաններում այդ հոսքը սպասարկում է Հայաստանի բանկային համակարգը, որը ցուցաբերում է շատ զգուշավոր վարքագիծ, ինչը հասկանալի է, քանի որ սխալի գինը, ըստ Գաբրիելյանի, շատ բարձր է:

Վաչե Գաբրիելյանը խոսում է նաև շինարարության ոլորտում ներդրումների կենտրոնացվածության և ոչ արտահանելի ոլորտների թռիչքային աճի վտանգների մասին:

Վաչե Գաբրիելյանի հետ հարցազրույցի երկրորդ մասը, որտեղ նա խոսում է Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածության կտրուկ աճի և վերարտահանման հնարավորությունների ու սպառնալիքների մասին, կարող եք դիտել այստեղ` https://youtu.be/vDcyaVuUXq4:

Մեկնաբանել