ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողների վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է ՀՀ սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանցի երկու զինծառայողների իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը, հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։ Մասնավորապես, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսևորվում է կյանքի իրավունքին և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորությանը հակասող վերաբերմունք։ «ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել պատշաճ դիրքորոշում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են Հայաստանում։ Այս առնչությամբ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել նաև համապատասխան ապացույցներ։ Եվրոպական դատարանը, հիմնվելով ՀՀ կառավարության դիրքորոշման վրա, մերժել է Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի … Continue reading ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողների վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու պահանջը