Հայաստանյան բիզնեսներն աշխատում են գորշ տարածքում, վերաարտահանում իրականացնում Ռուսաստան, սակայն հազիվ թե երկիրը հայտնվի պատժամիջոցների տակ, քանի որ ծավալները շատ փոքր են․ այս մասին ասում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Հարցազրույցում նախկին փոխվարչապետը խոսում է նաև Ռուսաստանից Հայաստանի կախվածության կտրուկ աճի, վերաարտահանման հնարավորությունների և վտանգների մասին:
Վաչե Գաբրիելյանի հետ հարցազրույցի առաջին մասը, որում նա խոսում է տնտեսական աճի, ոչ արտահանելի հատվածի մեծացման և ներդրումների կենտրոնացվածության մասին, կարող եք դիտել այստեղ` https://youtu.be/jLTHNvRwxrg :