Հայաստանը դրական է գնահատում ԵՄ առաքելության գործունեությունը․ ԱԳ փոխնախարար

Հայաստանը դրական է գնահատում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, մայիսի 12-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«ԵՄ դիտորդները չէին կարող որևէ արձագանք տալ (մայիսի 11-ին Սոթքի հատվածում տեղի ունեցած միջադեպին – խմբ․): Նրանց դերակատարումն է զեկույցներ պատրաստել Բրյուսելի և ԵՄ անդամ երկրների համար, պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածները։ Նրանց ներկայությունն արդեն իսկ ներդրում է իրավիճակը բարելավելու գործում, դա ստեղծում է հոգեբանական առումով ավելի ապահով մթնոլորտ։ Այդ մասով առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը: Իհարկե, ոչ ոք կասկած չուներ որ որոշակի սադրանքներ կլինեն, դրանք մենք տեսնում ենք, սակայն այս պահին մենք կարող ենք դրական գնահատել առաքելության գործունեությունը»,- ասաց Հովհաննիսյանը։

***

Մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Մայիսի 12-ին էլ ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ կիրառել էր ԱԹՍ, որի հետևանքով, վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող:

Մեկնաբանել