Օհանյանի և մյուսների գործով դատարանում ծանուցվեց Ֆրնասիայի քաղաքացի Ժակ Ֆովոն

Գևորգ Թոսունյան

Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի գույքի բռնագանձման գործով նիստը, որին ներկա էր Ֆիանսիայի քաղաքացի Ժակ Պիեռ Ֆովոն։ Վերջինիս դատարանը տրամադրեց հայցից իրեն առնչվող որոշ փաստաթղթեր։

2022-ի մայիսին դատախազությունը դիմել էր դատարան՝ պահանջելով Սեյրան Օհանյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել Երևանում գտնվող հասարակական նշանակության երկու շինություն, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, մեկ տրանսպորտային միջոց։ Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 477 միլիոն դրամ, որը ապօրինի դրամական միջոցների մնացորդ է և 600 միլիոն դրամ, ոչը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Վահագնի թաղամասի տան գործարքը հրապարակայնացրել էր Փաստերի ստուգման հարթակը՝ բացահայտելով, որ որպես առանձնատան ձեռքբերող է հանդես եկել Օհանյանի կնոջ քրոջ դուստրը, որը հետագայում այն նվիրել էր Ֆրանսիայի քաղաքացի Ժակ Ֆովոյին։

Ժակ Պիեռ Ֆովոն, որն այս գործով պատասխանողների շարքում է, դատարան էր ներկայացել թարգմանչի հետ, նրան տրամադրեցին որոշ փաստաթղթեր և դատարանը որոշեց ժամանակ տրամադրել դրանց ծանոթանալու համար։

Այս պատճառով նիստը հետաձգվեց ու նշանակվեց հունիսի 12-ին։

Նիստին ներկա էր նաև Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։ Օհանյանը, սակայն, բացակայում էր, քանի որ նույն դատարանում մեկ այլ նիստի էր մասնակցում։

Մեկնաբանել