Ադրբեջանը Կութի հատվածում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

17:55

Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, հաղորդում են պաշտպանական գերատեսչությունից։

***

Ադրբեջանական ստորաբաժանումները Կութի հատվածում կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում։

Մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր: Մայիսի 12-ին էլ ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ կիրառել էր ԱԹՍ, որի հետևանքով վիրավորում էր ստացել ևս 2 հայ զինծառայող: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։

Մեկնաբանել